Թուրքական ԶԼՄ-ներ. 20 միլիոն տոննա ուկրաինական հացահատիկն աշխարհին հասանելի կլինի հրամանատարական կենտրոնի շնորհիվ, որը նախատեսվում է ստեղծել Ստամբուլում
20 միլիոն տոննա ուկրաինական հացահատիկն աշխարհին հասանելի կլինի հրամանատարական կենտրոնի շնորհիվ, որը նախատեսվում է ստեղծել Ստամբուլում,- գրում են թուրքական լրատվամիջոցները։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Անկարայի ինտենսիվ բազմակողմ դիվանագիտության արդյունքում ՄԱԿ-ի գլխավորությամբ պատրաստվել է համաշխարհային պարենային ճգնաժամի կարգավորման ճանապարհային քարտեզ։
Նրանց խոսքով, ճանապարհային քարտեզի մանրամասները կքննարկվեն առաջիկա օրերին Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի պաշտոնյաների մասնակցությամբ կայանալիք հանդիպմանը։ Քառակողմ հանդիպման ընթացքում կքննարկվեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են նավերի երթուղին, ապահովագրությունը և անվտանգությունը, և հատկապես տարածաշրջանը ծովային ականներից մաքրելը:
Դիվանագիտական աղբյուրների համաձայն, Պուտինն ու Զելենսկին դրական են գնահատել համագործակցությունը «հացահատիկային միջանցքի» ստեղծումը։