Թուրքական ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների մարմինները կտեղափոխվեն հայրենիք

17:59, 12.11.2025

Թուրքական զինված ուժերի ինքնաթիռի ավիավթարի հետևանքով զոհվածների մարմինները կտեղափոխվեն հայրենիք։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի վարչակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթին Դուրանը։

Նրա խոսքով՝ մարմինները կտեղափոխվեն նույն A-400M տեսակի ինքնաթիռով, որով որոնողափրկարար անձնակազմը տեղափոխվել էր Վրաստան։

Միևնույն ժամանակ, Դուրանի խոսքով՝ նա շնորհակալություն է հայտնում Վրաստանի իշխանություններին օպերատիվ արձագանքի և ցուցաբերած աջակցության համար։

Նշենք, որ ինքնաթիռում գտնված 20 անձանցից այս պահի դրությամբ հայտնաբերվել է 19-ի մարմինը։

Նմանատիպ