Թուրքական մամուլ. Թուրքիան վերահսկողության տակ կառնի 600 կիլոմետր սահմանը՝ գրավելով 470 քաղաք ու գյուղ՝ Սիրիայի հյուսիսում ծրագրված ռազմական գործողության շրջանակներում
Թուրքիան վերահսկողության տակ կառնի 600 կիլոմետր սահմանը՝ գրավելով 470 քաղաք ու գյուղ՝ Սիրիայի հյուսիսում ծրագրված ռազմական գործողության շրջանակներում։ Այս մասին նշված է թուրքական «Թուրքիա» հրատարակության հոդվածում։
Հրապարակման համաձայն՝ գործողության շրջանակներում թուրքական զինուժը Սիրիա կմտնի սահմանից 45 կիլոմետր խորությամբ։
Դիվանագիտական աղբյուրի համաձայն, Սիրիայում Թալ-Ռիֆաթն ու Մանբիջը վերցնելով՝ Թուրքիան 35 կիլոմետրանոց անվտանգության գոտի կստեղծի։ Գործողությունների նպատակը, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերով, կշարունակվի փուլ առ փուլ, Ռասուլեյնի և Մալիքիի միջև 300 կիլոմետրանոց առանցքի մաքրումն է։