Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հաջորդ շաբաթ Անկարայում կկայանա Սև ծովի անվտանգության հարցերով հանդիպում, որին կմասնակցեն Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչները
Թուրքական լրատվամիջոցները, հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը, հաղորդում են, որ հաջորդ շաբաթ Անկարայում կկայանա Սև ծովի անվտանգության հարցերով հանդիպում, որին կմասնակցեն Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչները։
Աղբյուրների համաձայն, Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտոնյաները կհանդիպեն Անկարայում ապրիլի 15-16-ին։
Լրատվամիջոցների հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ հանդիպմանը կմասնակցեն նաև այլ երկրների ռազմական ներկայացուցիչներ, չնայած չի նշվում, թե կոնկրետ որ երկրների մասին է խոսքը։ Հանդիպմանը կքննարկվեն Սև ծովում խաղաղությունը պահպանելու համար հնարավոր ռազմական ծրագրերը։