Թուրքական լրատվամիջոցներ. Թուրքիան Ռուսաստանից գնված «Ս-400» տեսակի հակաօդային պաշտպանության համակարգը վաճառել է Պարսից ծոցի երկրներից մեկին
Թուրքիան Ռուսաստանից գնված «Ս-400» (S-400) տեսակի հակաօդային պաշտպանության համակարգը վաճառել է Պարսից ծոցի երկրներից մեկին։
Այս մասին տեղեկությունը տարածում են թուրքական լրատվամիջոցները։
Տարածված հաղորդագրության համաձայն՝ հուլիսի 9-ին վերջնական մանրամասները մշակման փուլում էին, և մնացած հարցերը լուծվել են մինչև կեսգիշեր։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի վաճառքի մասին կհայտարարվի այսօր։
2019 թվականին Թուրքիայի կողմից ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի ձեռքբերումից հետո ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր կիրառել Թուրքիայի նկատմամբ և դուրս թողել նրան «Ֆ-35» (F-35) ծրագրից։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը։