Թուրքական իշխանությունների տվյալներով՝ ցորենով բեռնված եւս երկու նավ դուրս է եկել ուկրաինական Չեռնոմորսկ նավահանգստից

13:12, 20.08.2022

Թուրքական իշխանությունների տվյալներով՝ ցորենով բեռնված եւս երկու նավ դուրս է եկել ուկրաինական Չեռնոմորսկ նավահանգստից։ Տեղեկությունը տարածում է «Գարդիան» հրատարակությունը։

ՄԱԿ-ի միջնորդությամբ հացահատիկի արտահանման համաձայնագրով 27 նավ արդեն լքել են Ուկրաինայի սեւծովյան նավահանգիստը։

Ըստ տեղեկությունների՝ նավի վրա կա 6 300 տոննա արևածաղկի ձեթ և 25000 տոննա ցորեն է։ Ուկրաինայից ցորենի արտահանումը վերսկսվել է հուլիսի վերջին՝ Մոսկվայի, Կիևի և ՄԱԿ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունից հետո։

Նմանատիպ