Թումանյանական օրեր Թբիլիսիում
«Թումանյան 150» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 24-26-ը Երևանի և Թբիլիսի քաղաքապետարանների բարձր հովանու ներքո անցկացվել է «Թումանյանական օրեր Թբիլիսիում» միջոցառումը: Այն իրականացվել է քաղաքի հայկական պատմական վայրերում և ամփոփիչ երեկոն էլ տեղի է ունեցել մեծն բանաստեղծի թբիլիսյան տանը: Պատվո հյուրերի շարքում էին Երևանի և Թբիլիսիի փոխքաղաքապետեր Տիգրան Վիրաբյանը և Սոփիո Խունծարիան: