Թրամփի փաստաբանները հատուկ դատախազին մեղադրում են փաստաթղթեր անօրեն ձեռք բերելու մեջ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալ Թրամփի փաստաբանները հատուկ դատախազին մեղադրում են փաստաթղթեր անօրեն ձեռք բերելու մեջ:
Նախագահի փաստաբանները գտնում են, որ Ռոբերտ Մյուլերին Թրամփի շրջապատի անդամների էլեկտրոնային նամակները փոխանցել է երրորդ կողմը: Խոսքը վերաբերում է Թրամփի ԱՄՆ-ի նախագահ դառնալուց մինչև երդմնակալության արարողությունը ուղարկված հազարավոր նամակներին:
Փաստաբանները գտնում են, որ խախտվել են իրենց պաշտպանության տակ գտնվող մարդկանց սահմանադրական իրավունքները:
Նշենք, որ Ռոբերտ Մյուլերը մի քանի ամիս է ինչ հետաքննում է Թրամփի նախընտրական շտաբի անդամների Ռուսաստանի հետ հնարավոր կապերի գործը:
Հեղինակ -
Edgar Barsegyan