Թրամփի օգնությամբ երեխաները կարող են իմանալ Սանտա Կլաուսի գտնվելու վայրը
Թրամփի օգնությամբ երեխաները կարող են իմանալ Սանտա Կլաուսի գտնվելու վայրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա կինը՝ Մելանյան մասնակցել են հատուկ սուրբծննդյան միջոցառման, որի ընթացքում հեռախոսով խոսել են ամերիկացի երեխաների հետ, որոնց կանչել էր Հյուսիսային Ամերիկայի  տիեզերական պաշտպանության միասնական հրամանատաարությունը՝ Սանտա Կլաուսի գտնվելու վայրը իմանալու համար, որը Գրիգորյան տոմարով Սուրբ Ծննդյան նախօրեին երեխաների համար նվերներ է բերում։ Խոսակցությունների սղագրությունը տարածել է Սպիտակ տունը։

Ընդհանուր առմամբ, ամերիկյան նախագահը պատասխանել է վեց, իսկ առաջին տիկինը՝ տասը զանգերի։ Հեռախոսային համարները ընտրվել էին պատահականության սկզբունքով, իսկ երեխաները մինչև  վերջին վայրկյանը չէին էլ ենթադրում, որ  կխոսեն պետության ղեկավարի կամ առաջին տիկինի հետ։ Թրամփը և Մելանյան  նշել են զանգի պահին Սանտա Կլաուսի գտնվելու վայրը, ինչպես նաև  երիտասարդ ամերիկացիներին հարցրել են, թե ինչ նվեր են նրանք ցանկանում ստանալ Սուրբ Ծնունդին։

Այսպես, Վիրջինիայի նահանգից 5-ամյա Կասպերը նախագահին պատմել է, որ սուրբծննդյան տոնածառի տակ ցանկանում է տեսնել կոնստրուկտոր: «Ես ևս շատ եմ սիրում կոնստրուկտորներ։ Համոզված եմ՝ Սանտան քեզ այնքան կոնստրուկտորներ կբերի որ չես հասցնի ամբողջը օգտագործել»,-պատասխանել է Թրամփը:

2-ամյա Ռայանն էլ Քալիֆորնիայի նահանգից պատմել է նախագահին, որ Սուրբ Ծնունդին ցանկանում է, որ տատիկը առողջանա և դուրս գրվի հիվանդանոցից։  «Դու ուզում ես, որ տատիկդ դուրս գրվի հիվանդանոցին։ Դա պարզապես հրաշալի է, դա ավելի լավ է, քան ինչ-որ խաղալիք խնդրելը»,-նշել է Թրամփը։

Ամերիկյան Ձմեռ Պապի գտնվելու վայրին կարող է հետևել ցանկացած  ոք Հյուսիսային Ամերիկայի  տիեզերական պաշտպանության միասնական հրամանատաարության ստեղծած ինտերակտիվ քարտեզի միջոցով, որն հասանելի է նրանց հատուկ սոուրբծննդյան վեբ-կայքում։ Ռեսուրսը գոյություն ունի 1998 թվականից։Ամեն տարի կայքի այցելուների քանակը գերազանցում է միլիոնները։ Այնտեղ հերթապահություն են իրականացնում 1,2 հազար կամավորներ, որոնց հերթապահությունը շարունակվում է մինչև այն պահը, երբ Սանտան բարեհաջող վերադառնում է Հյուսիսային բեւեռ։