Թրամփը եւ Ցզինպինը քննարկել են Կորեական թերակղզու իրավիճակը
Թրամփը եւ Ցզինպինը քննարկել են Կորեական թերակղզու իրավիճակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը քննարկել են Կորեական թերակղզու իրավիճակը: Հեռախոսազրույցի ընթացքում Ցզինպինը նշել է թերակղզում լարվածության թուլացման պահպանման անհրաժեշտությունը, փոխանցում է Reuters-ը:

Երկու երկրների առաջնորդները քննարկել են երկկողմ տնտեսական եւ առեւտրային համագործակցությունը: Սի Ցզինպինը նշել է, որ «տնտեսական եւ առեւտրային համագործակցությունը 2 երկրներին զգալի օգուտ է տվել, որոնք պետք է պահպանեն այս առողջ եւ կայուն դինամիկան:

Թրամփն իր հերթին նշել է բարձր մակարդակով փոխանակումների ուղղությամբ Պեկինի հետ աշխատելու, ինչպես նաեւ առեւտրատնտեսական ոլորտում ծագած հարցերը պատշաճ կերպով լուծելու պատրաստակամության մասին, որպեսզի «հասնեն երկկողմ հարաբերությունների ավելի մեծ զարգացման»: