Թրամփ-Զելենսկի հանդիպումը եվրոպացի առաջնորդների հետ
Թրամփ-Զելենսկի հանդիպումը եվրոպացի առաջնորդների հետ

Բանակցություններ Սպիտակ տանը և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ։ Որ տեսակ զիջումներ են անհրաժեշտ Ուկրաինայի պատերազմին վերջ դնելու համար, և ինչ արդյունքներով ավարտվեց Վաշինգտոնում Ուկրաինայի, ԱՄՆ-ի և եվրոպացի առաջնորդների հանդիպումը։

Թրամփը Ուկրաինային խոստանում է ամուր անվտանգության երաշխիքներ և հայտարարում է, որ արդեն սկսել է կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը։ Սակայն դեռևս հստակ չեն ո՛չ անվտանգության երաշխիքների կոնկրետ մանրամասները, ո՛չ էլ եռակողմ հանդիպման հնարավոր ամսաթիվը։

Կրեմլը ձգձգում է պատասխանը։ Զելենսկին ասում է, որ տարածքային հարցերը կքննարկի միայն Պուտինի հետ։ Ամերիկան կողմերին հորդորում է փոխզիջումների գնալ պատերազմի ավարտի համար։ Իսկ եվրոպացի առաջնորդները պահանջում են խստացնել պատժամիջոցները, եթե Ռուսաստանը չցուցաբերի պատրաստակամություն պատերազմին վերջ տալու հարցում։