Իվանե Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանում կսահմանվի Մարիկա Լորթքիփանիձեի անվան կրթաթոշակ,- այս մասին հայտարարել է համալսարանի ռեքտոր Գիորգի Շարվաշիձեն:
Ռեքտորի խոսքով, կրթաթոշակը կստանա Պատմության ֆակուլտետի գերազանցիկ ուսանողը:
Ինչպես նաև կսահմանվի ամենամյա գիտաժողով:
Դրա հետ մեկտեղ, պետական համալսարանում կբացվի Մարիկա Լորթքիփանիձեի անվան լսարան: