Թորնիկե Շենգելիա – Մենք ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ կարող ենք խաղալ ցանկացածի դեմ, ես հպարտ եմ այս թիմով և մեր իսկական երկրպագուներով #1TVSPORT

18:44, 28.08.2025

Եվրոբասկետի խմբային փուլի առաջին տուրում Իսպանիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո Վրաստանի ազգային հավաքականի ավագ Թոր՜նիկե Շենգելիան մեկնաբանություն է տվել «Առաջին ալիքին»։

«Շնորհակալություն երկրպագուներին, դեռևս հուզված եմ։ Չնայած նրան, որ վեց խաղ էինք պարտվել և շատերը կարծում էին, թե թույլ թիմ ենք, մենք երբեք չկորցրեցինք հավատը՝ միմյանց ու ինքներս մեր նկատմամբ։ Եվս մեկ անգամ ապացուցեցինք, որ կարող ենք մրցել ցանկացածի հետ։ Հպարտ եմ այս թիմով ու միշտ հպարտ կլինեմ մեր իսկական երկրպագուներով։

Մենք վերահսկում էինք խաղի ռիթմը։ Իսպանացիները շատ արագ են խաղում, և մեր հիմնական նպատակն էր կառավարել ռիթմը։ Փորձում էինք առավելագույնս օգտագործել 24 վայրկյանանոց հարձակման կանոնը և գրոհել ներքևից՝ դեպի զամբյուղ։ Դա արդյունք տվեց։ Սա տղաների արժանիքն է, բայց առավել ևս՝ մարզչինը», – նշել է Շենգելիան։

Հիշեցնենք, որ Վրաստանի բասկետբոլի հավաքականը Եվրոբասկետի հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 30-ին՝ Իտալիայի հավաքականի դեմ։ Խաղը կմեկնարկի 16:00-ին, և ուղիղ հեռարձակմամբ այն կներկայացնի Վրաստանի «Առաջին ալիքը»։

Նմանատիպ