Թորնիկե Ռիժվաձեն Բաթումի կենտրոնական և ագրարային շուկաների վարձակալներին տեղեկություն է փոխանցել սահմանափակումների մասին
Բաթումիի կենտրոնական և ագրարային շուկաների վարձակալները Աջարիայի կառավարության նախագահից տեղեկացան սահմանափակումների և հակաճգնաժամային ծրագրի չորրորդ փուլի վերաբերյալ:
Թորնիկե Ռիժվաձեն նրանց տեղեկացրեց նաև արտոնյալ միջոցառումների ծրագրի մասին, որի վրա աշխատում է Աջարիայի կառավարությունը:
«Վաղը կգործարկվի կետային սահմանափակումների ընդլայնված ձևաչափը: Բոլոր քաղաքացիները, հատկապես ձեռներեցները, ինքնազբաղվածները, ովքեր սահմանափակվում են իրենց գործունեության մեջ՝ ելնելով այդ կետային սահմանափակումներից, կունենան առավելագույն աջակցություն պետության կողմից և հատուկ արտոնություններ:
Ամենակարևորը, յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր ձեռնարկատեր քաջ գիտակցում է, որ սա իսկապես գլոբալ մարտահրավեր է: Գրեթե բոլորը, ում հետ զրուցել ենք, ըմբռնումով մոտենում և հասկանում է համաճարակային իրավիճակը, որը մեզ դրդել է այս որոշումը կայացնելուն:
Ոչ մի քաղաքացի, աշխատող մարդ, ձեռնարկատեր չի մնա առանց պետական աջակցության: Մենք կանգնելու ենք բոլոր մարդկանց կողքին, որտեղ մենք ունենք հնարավորություն, գործիքներ դա անելու համար՝ լինի դա հատուկ արտոնյալ ժամանակահատված, թե հարկեր», – հայտարարել է Թորնիկե Ռիժվաձեն: