Թոռնիկե Ռիժվաձեն ամանորի առթիվ շնորհավորել է Քեդայում բնակվող 100-ամյա Գուլեսար Ծուլուկիձեին
Թոռնիկե Ռիժվաձեն ամանորի առթիվ շնորհավորել է Քեդայում բնակվող 100-ամյա Գուլեսար Ծուլուկիձեին

Աջարիայի կառավարության նախագահ, Թոռնիկե Ռիժվաձեն ամանորի առթիվ շնորհավորել է Քեդայում բնակվող 100-ամյա Գուլեսար Ծուլուկիձեին: Տեղեկատվությունը տարածում է Աջարիայի կառավարությունը:

«Աջարիայի լեռնային շրջաններում ապրում են բազմաթիվ տարեցներ, սակայն տիկին Գուլեսարի դեպքն առանձնահատուկ է նրանով, որ նա օրեր առաջ հաղթել է կորոնավիրուսին:

Կորոնավիրուսը հաղթահարել են Ծուլուկիձեների ընտանիքի բոլոր անդամները: Այժմ մեկ դար ապրած կինն ու նրա ընտանիքի անդամները իրենց լավ են զգում: Նրանք Աջարիայի կառավարության նախագահի կողմից նվերներ և շնորհավորանքներ ստացան անմիջապես իրենց տանը», – հայտնել են Աջարիայի կառավարության մամուլի ծառայությունից: