Թորնիկե Ռիժվաձե. Խորին ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին, Բաթումիին և համայն Վրաստանին
Թորնիկե Ռիժվաձե. Խորին ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին, Բաթումիին և համայն Վրաստանին

Խորին ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին, Բաթումիին և համայն Վրաստանին, – այս մասին սոցիալական ցանցում գրել է Աջարիայի կառավարության նախագահ Թորնիկե Ռիժվաձեն:

Հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարվել՝ կապված Բաթումիում տեղի ունեցած սարսափելի ողբերգության հետ: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքներին, հարազատներին, Բաթումիին և համայն Վրաստանին: Ներքին գործերի նախարարությունն արդեն արձագանքել է և համապատասխան պատասխանատվության ենթարկել կոնկրետ անձանց: Պետք է սպասել հետաքննության վերջնական արդյունքներին: Շնորհակալություն մեր հերոս փրկարարներին», – գրել է Թորնիկե Ռիժվաձեն:

Բաթումիում բնակելի շենքի փլուզման հետեւանքով փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում փլատակներից հանել են 7 դի: Այսօր առավոտյան կլինիկայում մահացել է փլատակների տակից դուրս բերված ևս մեկ քաղաքացի:

Այս փուլում կլինիկայում մնում է փլատակներից դուրս բերված 36-ամյա մի տղամարդ, ում վիճակը, ըստ բժիշկների, ծանր է:

Բաթումիում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: Հաղորդվում է, որ փրկարարները փլատակների տակ փնտրում են եւս երեք մարդու:

Ներքին գործերի նախարարությունը երեք մարդու է ձերբակալել Բաթումիում բնակելի շենքի փլուզման գործի հետաքննության շրջանակներում:

Վարչապետի որոշմամբ, հոկտեմբերի 11-ը Վրաստանում սգո օր է հայտարարված: