Թորնիկե Ռիժվաձե. Այսօր մենք կունենանք հանգիստ, ազատ ընտրության օր, ոչ ոք չի կարողանա խանգարել ընտրողների կամքի արտահայտումը
Աջարիայի կառավարության նախագահն ընտրությունների երկրորդ փուլում կատարել է իր ընտրությունը: Թորնիկե Ռիժվաձեն քվեարկել է Բաթումիի 16-րդ ընտրատեղամասում:
«Ես քվեարկել եմ Բաթումիից երկու շատ արժանի մարդկանց համար, ովքեր արժանապատվորեն ներկայացնում են Բաթումին և ողջ շրջանը, ինչպես Վրաստանի խորհրդարանում, նաև Աջարիայի Գերագույն խորհրդում: Ես քվեարկել եմ հանուն մեր երկրի ու Աջարիայի հաջողության: Անկախ եղանակից, ցանկանում եմ ևս մեկ անգամ հորդորել ընտրողներին ակտիվ լինել, որպեսզի ոչ մի ձայն չկորչի, և բոլորը կատարեն իրենց ընտրությունն այս երկրում ավելի լավ վաղվա օրվա համար», – հայտարարել է Ռիժվաձեն:
Ռիժվաձեն լրագրողների մոտ արձագանքել է նաև ընդդիմության բոյկոտին:
«Մենք, ինչպես բոլորը, պետք է հարգենք ընտրողների կամքը: Հետևաբար, կարևոր կլիներ ակտիվորեն մասնակցել երկրորդ փուլերին, սակայն, ինչպես տեսնում եք, քվեաթերթիկներում կան համապատասխան թեկնածուներ, ովքեր հաղթահարել են առաջին փուլը, և, իհարկե, սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ առանց հեռանկարների են մնացել ինչպես մի շարք քաղաքական սուբյեկտներ, այնպես էլ՝ թեկնածուներ: Մեկ անգամ ևս ընդգծում եմ, այսօր մենք կունենանք հանգիստ, ազատ ընտրության օր ինչպես այս քաղաքում, այնպես էլ ամբողջ երկրում: Միևնույն ժամանակ, ոչ ոք չի կարողանա խանգարել ընտրողների կամքի արտահայտումը», – հայտարարել է Ռիժվաձեն: