Թոմաս Հաքեր. Թբիլիսիի հանդիպումներում մենք խոսում ենք 12 հանձնարարականների մասին, մենք ուզում ենք տեսնել, թե ինչ առաջընթաց է գրանցվել Վրաստանում, ցանկանում ենք օգնել երկրին դառնալ եվրոպական համայնքի անդամ
Թոմաս Հաքեր. Թբիլիսիի հանդիպումներում մենք խոսում ենք 12 հանձնարարականների մասին, մենք ուզում ենք տեսնել, թե ինչ առաջընթաց է գրանցվել Վրաստանում, ցանկանում ենք օգնել երկրին դառնալ եվրոպական համայնքի անդամ

Գերմանիայի Բունդեսթագի Եվրամիության հարցերով կոմիտեի անդամ Թոմաս Հաքերի խոսքով՝ Թբիլիսիում կայացած հանդիպումներում քննարկումը վերաբերում է 12 հանձնարարականներին, թե ինչ առաջընթաց է գրանցվել այս ուղղությամբ։

«Մենք Թբիլիսի ենք ժամանել Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական հարցերի կոմիտեի պատվիրակության հետ։ Իհարկե, խոսում ենք 12 հանձնարարականների մասին, և մենք ուզում ենք տեսնել, թե ինչ առաջընթաց է գրանցվել այստեղ՝ Վրաստանում, և մենք ցանկանում ենք ամեն կերպ օգնել, որպեսզի երկիրը դառնա եվրոպական համայնքի անդամ։ Այս տարվա վերջին Բրյուսելից որոշում կլինի, և մենք այստեղ ենք՝ ստուգելու այն: Մենք հանդիպումներ ունենք խորհրդարանի և կոմիտեի նախագահների, ինչպես նաև խորհրդարանի գործընկերների հետ»,- ասել է Թոմաս Հաքերը։

Նրա խոսքով, իրենք հանդիպում կանցկացնեն նաեւ արդարադատության նախարարի հետ, այս հանդիպմանը կքննարկվի նաեւ Նիկա Գվարամիայի հարցը։

«Բարեփոխումների հետ կապված կհանդիպենք արդարադատության նախարարի հետ։ Գիտեք, որ ինձ թույլ չեն տվել Նիկա Գվարամիային այցելել բանտ, և մենք արդարադատության նախարարի հետ կխոսենք նաև այս հարցի շուրջ։ Եվրախորհրդարանը և Գերմանիայի Բունդեսթագը նրա բանտարկությունը համարում են ավելի շատ քաղաքական, քան այլ պատճառներով, և դա լրատվամիջոցների ազատության մի մասն է, որը խոչընդոտում է Վրաստանի ճանապարհը դեպի բազմակարծ հասարակություն, բազմակարծ պետություն, և ԶԼՄ-ների ազատությունը հիմնական խնդիրներից է 12 հանձնարարականներից»,- ասել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերով կոմիտեի անդամ Թոմաս Հաքերը։