Թոիձեի փողոցում, որտեղ հավանաբար հայտնաբերել են պայթուցիկ սարք, աշխատում են իրավապահները
Թոիձեի փողոցում, որտեղ հավանաբար հայտնաբերել են պայթուցիկ սարք, աշխատում են իրավապահները:
Տեղացիների խոսքով, կասկածելի իրը հայտնաբերել են տանիքում, որից հետո նրանք դիմել են ոստիկանությանը:
«Տանիքում պատահաբար հայտնաբերել ենք կտորի մեջ փաթեթավորված ինչ-որ նյութ, տանիքից այն գցեցինք բակ, բացվեց և մեջը ռումբ կար: Վախեցանք և զանգահարեցինք 112: Նրանք եկան և ասացին, որ դա վտանգավոր է և ստիպեցին լքել բակը: Մի քանի րոպե անց դուրս եկան և ասացին, որ վտանգ չկա: Չգիտենք, թե ով կարող էր այն դնել այդտեղ, կասկածներ չունենք, գիշերը մենք փակում ենք բակը: Ես ապրում եմ երկու փոքր երեխաների և ևս մեկ հարևան կնոջ հետ »,- ասել է տեղացի Մթվարիսա Զաքաշվիլին: