Թմրանյութեր իրացնողների նկատմամբ պատժամիջոցները լինելու են ավելի խիստ, քան այսօրվա օրենսդրությունում է. Մամուկա Մդինարաձե
Խորհրդարանային մեծամասնության նիստին կոնկրետացվել է, որ թմրանյութեր իրացնողների նկատմամբ պատժամիջոցները լինելու են ավելի խիստ, քան այսօրվա օրենսդրությունում է,-այս մասին նիստի ավարտից հետո հայտարարել է «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն:
Նրա խոսքերով, այսօրվա նիստին բազմաթիվ հարցերի շուրջ դիրքորոշումները մոտեցել են միմյանց:
«Մի քանի կոմպոնենտ է, որը ներառում է թմրանյութեր իրացնողների հետ կապված հարցեր, երկրորդը – գնում պահպանման և դոզաների հետ կապված հարցերը, երրորդը օգտագործողների հետ կապված հարցն է:
Պարզապես բոլոր հարցերի շուրջ պայմանավորվել ենք և դիրքորոշումները ավելի են մոտեցել միմյանց: Կոնկրետացրել ենք, որ թմրանյութեր իրացնողների նկատմամբ պատժամիջոցները լինելու են ավելի խիստ, քան այսօրվա օրենսդրությունում է: Դոզաների հետ կապված մոտավորապես պայմանավորվել ենք և այս հարցը մինչև շաբաթվա վերջը պետք է լավ ուսումնասիրենք: Համաձայնել ենք նաև սպառողների հարցով, որ նրանց նկատմամբ լինելու է ավելի մարդկային օրենսդրություն»,-նշել է Մդինարաձեն:
Պատգամավորի խոսքերով, մնացել է մի քանի դետալ, որի շուրջ քննարկումները անց են կացվելու հաջորդ օրերին:
Բացի այդ, Մամուկա Մդինարաձեն, առողջապահության կոմիտեի նախագահ Ակակի Զոիձեի նման, չի բացառում, որ խորհրդարանային մեծամասնության ներսում տեղի ունենա վարկանիշային քվեարկություն:
Խորհրդարանային մեծամասնության նիստը, որի ընթացքում քննարկվել են թմրաքաղաքականության բարեփոխման հարցերը, անց է կացվել «Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակում: Նիստին ներկա է գտնվել նաև կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan