Թմրաքաղաքականության ազատականացման օրինագծում հայտնաբերել ենք վտանգավոր շեշտադրություններ. Անդրիա Ջաղմաիձե
Թմրաքաղաքականության ազատականացման օրինագծում հայտնաբերել ենք վտանգավոր շեշտադրություններ, կապված նրա հետ, որ թմրանյութեր յուրացնող անձի նկատմամբ նախատեսված է աննկատ վարչական պատիժ,-այս հայտարարությունը արել է Կիկեթիի եկեղեցու հոգևոր հովիվ հայր Անդրիա Ջաղմաիձեն:
Նրա խոսքերով թմրաքաղաքականության ազատականացման մասին պետք է պատրաստվի նոր օրինագիծ, որտեղ պաշտպանված կլինեն այլ շեշտադրությունները:
«Մենք մանրամասն քննարկել ենք այս օրինագիծը և հայտնաբերել ենք վտանգավոր շեշտադրություններ, կապված նրա հետ, որ թմրանյութեր յուրացնող անձի նկատմամբ նախատեսված է աննկատ վարչական պատիժ: Սա շատ վտանգավոր դիրքորոշում է: Փաստաթղթում խոսք չկա վերականգնիչ կենտրոնների, հասարակական կարծիքի և ճանաչողականության բարձրացման մասին, խոսքը գնում է միայն պատիժը թևթևացնելու մասին: Սրբազնագույնը և ողջ պատրիարքարանը ունենք դիրքորոշում, որ մարդը բանտ պետք է ուղարկվի միայն ծայրահեղ դեպքերում և մենք ցավում ենք բոլոր այն մարդկանց համար, ովքեր պատիժ են կրում: Սակայն գտնում ենք, որ եթե մարդուն ազատում ենք բանտից և նա հայտնվում է թմրանյութերի գերիության մեջ, ապա դա արտոնություն չէ»,-ասել է հայր Միքաելը:
Հոգևորականը նշում է, որ կարկավոր է օգնել այդ մարդկանց և շեշտը դնել նրանց վերասոցիալացման վրա:
Հեղինակ -
Edgar Barsegyan