Թիվ 152 մսուր մանկապարտեզի 28 դաստիարակվող բուժզննում է անցնում տուբերկուլյոզի կենտրոնում
Տուբերկուլյոզի կենտրոնում Թբիլիսիի թիվ 152 մսուր մանկապարտեզի այն խմբի դաստիարակվողները, որոնք տուբերկուլյոզի նշաններ ունեցող մանկավարժի հետ ունեցել են անմիջական կապ, անցնում են հատուկ բուժզննում: Ինչպես հայտարարել է կենտրոնի տնօրեն Զազա Ավալիանին, հետազոտությունը անց է կացվելու 28 երեխայի համար:
Զազա Ավալիանիի խոսքերով, ստուգում են անցում միայն այն խմբի երեխաները, որվքեր անմիջական շփում են ունեցել մանկավարժի հետ, իսկ մնացած խմբի երեխաների համար ստուգման անհրաժեշտություն չկա և նրանք ստուգում կարող են անցնել սեփական ցանկության համաձայն:
Շատ կարճ ժամկետում իրականացրեցինք այս հիվանդության հայտնաբերումը: Օգտագործել ենք ժամանակակից տեխնոլոգիաներ, որը կարճ ժամկետում և ճշտգրտությամբ հաստատում է հիվանդության առկայությունը: Ինչպես գիտեք տուբերկուլյոզը փոխանցվող վարակ է և գոյություն ուներ այդ վարակի տարածման վտանգ, մանկապարտեզի խմբի երեխաների միջև, այդ իսկ պատճառով մենք հետազոտեցինք 28 երեխայի: Մեր բժիշկները շատ կարճ ժամկետում կստանան անալիզների պատասխանները»,-ասել է Ավալիանին:
Թբիլիսիի մսուր մանկապարտեզներից մեկի մանկավարժի մոտ հայտնաբերվել են տուբերկուլյոզի նշաններ, որի պատճառով կանխարգելման նպատակով այն խմբի դաստիարակվողները, ովքեր անմիջական կապ են ունեցել մանկավարժի հետ անցնելու են հատուկ ստուգում: Այս մասին ասված է Թբիլիսիի մսուր մանկապարտեզների կառավարման գործակալության կողմից տարածված հաղորդագրության մեջ:
Հեղինակ -
Edgar Barsegyan