Թինի Քոքս. Մենք լիովին աջակցում ենք Ուկրաինային, Վրաստանին, Մոլդովային, Ռուսաստանը պետք է լքի բոլոր օկուպացված տարածքները, սա միակ ճանապարհն է, որ նա երբևէ վերադառնա համաշխարհային հանրություն
Թինի Քոքս. Մենք լիովին աջակցում ենք Ուկրաինային, Վրաստանին, Մոլդովային, Ռուսաստանը պետք է լքի բոլոր օկուպացված տարածքները, սա միակ ճանապարհն է, որ նա երբևէ վերադառնա համաշխարհային հանրություն

Մեր անդամների դիրքորոշումը պետք է անփոփոխ մնա, որ մենք թույլ չենք տա ագրեսոր երկրին ոչնչացնել համակարգված բազմակողմանիությունը Եվրոպայում, որ մենք լիովին աջակցում ենք մեր անդամ երկրներին՝ Ուկրաինային, Վրաստանին, Մոլդովային,- այս մասին հայտարարել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոքսը՝ Ռեյկյավիկում կայացած Եվրոպական խորհրդի պետությունների և կառավարությունների ղեկավարների 4-րդ գագաթնաժողովում:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը պետք է լքի Եվրոպայի բոլոր օկուպացված տարածքները, քանի որ դա Ռուսաստանի համար երբևէ համաշխարհային հանրություն վերադառնալու միակ ճանապարհն է։

«Կարծում եմ՝ Կրեմլում ստացված ուղերձը պարզ կլինի, որ ոչ մի կերպ չի ստացվելու մեզ ստիպելու փոխել դիրքորոշումը։ Ռուսաստանը պետք է լքի Եվրոպայի բոլոր օկուպացված տարածքները, քանի որ դա Ռուսաստանի համար երբևէ համաշխարհային հանրություն վերադառնալու միակ ճանապարհն է»,- ասել է Թինի Քոքսը։

Այսօր Ռեյկյավիկում բացվել է Եվրոպայի խորհրդի պետությունների և կառավարությունների ղեկավարների 4-րդ գագաթնաժողովը։ Գագաթնաժողովին մասնակցում է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: