Թինաթին Ռուխաձեն ներկա է գտնվել «Թումանիշվիլիի կինոդերասանների թատրոն – 45» գիրք-ալբոմի շնորհանդեսին
Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն ներկա է գտնվել Մշակույթի նախարարության աջակցությամբ հրատարակված «Թումանիշվիլիի կինոդերասանների թատրոն – 45» գիրք-ալբոմի շնորհանդեսին։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի մշակույթի նախարարությունը։
Գործակալության տվյալներով՝ ալբոմի շնորհանդեսը տեղի է ունեցել Կինոդերասանի թատրոնի ցուցասրահում՝ վրացի հայտնի ռեժիսոր, ուսուցիչ և հասարակական գործիչ Միխեիլ Թումանիշվիլիի ծննդյան օրվան նվիրված երեկոյի ժամանակ։
«Երկլեզու գիրք-ալբոմն արտացոլում է Կինոդերասանի թատրոնի 45-ամյա պատմությունը։ Նախագծի գաղափարի և հայեցակարգի հեղինակը թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Իոանե (Վանո) Խուցիշվիլին է։ Կինոդերասանի թատրոնը հիմնադրվել է 1975 թվականին վրացական կինոստուդիայի հիման վրա։ 1978 թվականին պաշտոնապես բացվել է Թատերական արվեստանոց-Կինոդերասանի թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն է Միխայիլ Թումանիշվիլին։ 1996 թվականին Միխեիլ Թումանիշվիլիի մահից հետո կինոդերասանների թատրոնը անվանակոչվել է անվանի ռեժիսորի և ուսուցչի անունով՝ ի պատիվ նրա հիշատակի և մեծ ավանդի», – ասված է մշակույթի նախարարության հաղորդագրության մեջ։