Թինաթին Բերձենիշվիլի. Հանրային հեռարձակողը սկսում է նոր նախագիծ՝ «Լուրեր Աբխազիայից», մեզ համար գլխավորն այն է, որ դա արվի բարձր իրավասությամբ, խորությամբ, կարևոր է նաև, թե ինչպես է հեռարձակողը նման թեմաները մատուցում հատկապես երիտասարդ սերնդին

14:52, 19.11.2026
Վրաստանի Առաջին ալիքի և Աբխազիայի Ինքնավար Հանրապետության կրթության և մշակույթի նախարարության նախաձեռնությամբ՝ «Նոր օր» հաղորդումը սկսում է նոր նախագիծ՝ «Լուրեր Աբխազիայից»։
10-րոպեանոց վավերագրական տեսանյութերի շարքը եթեր կհեռարձակվի շաբաթական մեկ անգամ։
Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլիի հայտարարությամբ՝ կարևոր է, թե ինչպես է հանրային հեռարձակողը նման թեմաները մատուցում հասարակությանը, հատկապես երիտասարդ սերնդին։
«Սա առաջին նախագիծը չէ, որ մենք միասին իրականացնում ենք։ Շատ զգույշ ենք վերաբերվում նման թեմային, որովհետև շատ ցավոտ է, և դա պաթետիկա չէ։ Կարևոր է, թե ինչպես ենք մենք այս տեղեկատվությունը մատուցում հասարակությանը, հատկապես երիտասարդ սերնդին, որը գուցե ավելի քիչ տեղեկացված է, սակայն այն արձագանքներն ու գնահատականները, որոնք ստանում ենք վավերագրական ֆիլմերի վերաբերյալ, շատ հուզական են։ Նախարարության հետ համագործակցության գաղափարը կայանում է նրանում, որ որոշակի պարբերականություն հաղորդենք այն թեմաներին, որոնք դեռ կենդանի են և որոնք պետք է իմանանք։ Ուստի ուզում եմ շնորհակալություն հայտնել առավոտյան հաղորդմանը, Միխեիլ Բասիլաձեին, Կեսո Բոճորիշվիլիին, որոնք կոնկրետ աշխատում են այս նախագծի վրա, սակայն նրանց թիկունքում մեծ թիմ է՝ շատ բարձր իրավասությամբ, իհարկե՝ նախարարության աջակցությամբ։ Մեր համագործակցությունը կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր թեմա, որին կանդրադառնանք, լինի շատ բարձր իրավասության, ինչը հանրային հեռարձակողի համար առաջնահերթություն է, խորքային, հետաքրքիր և, բացի այն բանից, ինչ պետք է հիշենք, նոր հույզեր էլ արթնացնի, որպեսզի ոչ միայն չմոռանանք, այլև շարունակենք ապրել և ամեն ինչ անենք, որ վերադառնանք Աբխազիա», – նշել է Թինաթին Բերձենիշվիլին։
Նրա խոսքով՝ սա միանվագ նախագիծ չէ։ Թինաթին Բերձենիշվիլիի հայտարարությամբ՝ հանրային հեռարձակողն այս թեմատիկան սահմանել է ծրագրային առաջնահերթություններով։
«Հատկապես կառանձնացնեի վավերագրական ֆիլմերի շարքը։ Մենք ունենք այլ նախագծեր, որոնց վրա Աբխազիայի թեմայով աշխատում է հանրային հեռարձակողը, այդ թվում՝ ռադիոյում։ Պետք է նշեմ արխիվի կարևորությունը։ Մենք նաև հուշագիր ենք կնքել և բացել արխիվը, որպեսզի այն հասանելի լինի ցանկացած ձևաչափով։ Հարկ է նշել մեր կողմից պատրաստված երկսերիանոց վավերագրական ֆիլմը՝ «Անզեն», որտեղ օգտագործվել են անզեն պայքարած մեր օպերատորների նկարահանած արխիվային կադրերը, որոնք այժմ աշխատում են այստեղ։ Այդ ֆիլմն անպայման պետք է դիտել, փոխանցել նոր սերնդին։ Դա ինքնին ստեղծում է մի տեսակ յուրահատուկ արխիվ։ Այս մինի ֆիլմերն էլ այդ միասնական պատկերի մաս են կազմում։ Ինչ վերաբերում է թեմատիկային, այն որոշում ենք Աբխազիայի կրթության և մշակույթի նախարարության հետ միասին։ Մեր թիմն աշխատում է նրա վրա, որ այս ֆիլմերը ենթագրերից բացի լինեն նաև ժեստերի լեզվով, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու համար այսքան կարևոր թեմաները միասնաբար հասանելի դառնան», – նշել է Թինաթին Բերձենիշվիլին։

Նմանատիպ