Թինա Բոկուչավա. Մենք ասել ենք, որ չենք ճանաչում ընտրությունների արդյունքները, սա ինքնին ենթադրում է, որ չենք պատրաստվում մտնել խորհրդարան
Մենք ասացինք, որ չենք ճանաչում ընտրությունների արդյունքները, սա ինքնին ենթադրում է, որ չենք պատրաստվում մտնել խորհրդարան,- ասել է «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Թինա Բոկուչավան։
Նրա խոսքով, եվրոպական ապագան ընտրած վրաց ժողովրդի դեմ ռուսական տիպի հատուկ գործողություն է իրականացվել։
«Հիշում եք, մենք առաջինն էինք, որ հայտարարություն արեցինք, որ Իվանիշվիլին գողացել է երեկվա պատմական ընտրությունները։ Սա վրաց ժողովրդի կամքի բացարձակ անտեսում է։ Իրականում ռուսական տիպի հատուկ գործողություն է իրականացվել եվրոպական ապագան ընտրած վրաց ժողովրդի դեմ։ Իվանիշվիլին տարավ այս հաղթանակը։ Երբ մենք ասացինք, որ չենք ճանաչում ընտրությունների արդյունքը, նշանակում է, որ չենք պատրաստվում մտնել խորհրդարան։ Վստահ եմ, որ այս առումով հարցականներ չկային, երբ խոսքը գնում է միասնություն-ազգային շարժման մասին»,- ասել է Բոկուչավան։