Թերջոլայի «Թերջոլամեդի» կլինիկայում կորոնավիրուսից մահացել է 64-ամյա կին:
Կլինիկայի տնօրեն Դավիթ Սարիշվիլու խոսքով, պացիենտին կլինիկա են տեղափոխել Աջարիայից՝ մեկ շաբաթ առաջ: Նրա վիճակը հենց սկզբից ծանր էր: Նա ուներ ուղեկցող հիվանդություններ և միացված էր արհեստական շնչառության սարքին:
«Պացիենտն ուներ մի քանի քրոնիկ հիվանդություն: Նրան ցուցաբերվել է համապատասխան օգնություն»,- հայտարարել է Սարիշվիլին:
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 569 նոր դեպք, ապաքինվել է 329 պացիենտ: Վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսից մահացել է 9 պացիենտ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 102: