Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 569 նոր դեպք, ապաքինվել է 329 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 569 նոր դեպք, ապաքինվել է 329 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 569 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 12 841 դեպք: Ապաքինվել է ևս 329 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 6867:

Կորոնավիրուսից մահացել է ևս 9 մարդ:  Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 102:

Կարանտինի ռեժիմում է մնում 5590 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը:

Բացի այդ, կովիդ-հյուրանոցում գնտվող անձանց թիվն 1393 է: Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Հիշեցնենք, երեկ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 478 դեպք: