Թենիս | Սաբա Փուրցելաձեն հաղթել է Շարմ Էլ Շեյխի մրցաշարում #1TVSPORT
Վրացի թենիսիստ Սաբա Փուրցելաձեն հաղթել է Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ քաղաքում ավարտված M15 Շարմ Էլշեյխի մրցաշարում։
Մրցումների եզրափակիչում վրացին երեք սեթում 6-7, 7-6, 6-3 հաշվով հաղթել է չեխ Մարտին Կրումիչին։ Փուրցելաձեի մրցակիցը թենիսի աշխարհի տղամարդկանց վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 556-րդ տեղը։
Վրացի թենիսիստն այս պահին զբաղեցնում է դասակարգման 455-րդ հորիզոնականը։ Չեմպիոնական տիտղոսի ճանապարհին Սաբա Փուրցելաձեն հաղթեց երկու ռուսների, մեկ ավստրիացի և մեկ ռումինացի մրցակցի։