Թենիս | Նիկոլոզ Բասիլաշվիլին ընդգրկվել է Ռոլան Գարոսի հիմնական ցանցում #1TVSPORT

21:54, 23.05.2025

Նիկոլոզ Բասիլաշվիլին ընդգրկվել է տարվա երկրորդ «Մեծ սաղավարտի» մրցաշարի՝ Ռոլան Գարոսի հիմնական ցանցում։

Որակավորման փուլի եզրափակչում վրացի թենիսիստը երկու սեթում՝ 6:2, 6:4 հաշվով, հաղթեց ֆրանսիացի Ջեոֆրե Բլանկանոյին և ձեռք բերեց երկրորդ «Մեծ սաղավարտի» մրցաշարի հիմնական փուլին մասնակցելու ուղեգիր։ Մինչ այդ Բասիլաշվիլին մասնակցել էր Ավստրալիայի բաց առաջնությանը։

Բլանկանոյին հաղթելուց առաջ վրացի թենիսիստը Ռոլան Գարոսի կորտերում հաղթանակներ էր տարել լեհ Վաչերովի և հոլանդացի Բրոուերսի նկատմամբ։

Ներկայումս Նիկոլոզ Բասիլաշվիլին տղամարդկանց պրոֆեսիոնալ թենիսիստների համաշխարհային դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 132-րդ տեղը։

Նմանատիպ