Թենգո Թևզաձե. «Լելո»-ն ընտրել է համագործակցության ճանապարհը, որոշել է մասնակցել այնպիսի պայքարի, որի արդյունքը հայտնի է մինչ պայքարը, մենք չենք պատրաստվում համագործակցել Իվանիշվիլիի ռեժիմի հետ
Թենգո Թևզաձե. «Լելո»-ն ընտրել է համագործակցության ճանապարհը, որոշել է մասնակցել այնպիսի պայքարի, որի արդյունքը հայտնի է մինչ պայքարը, մենք չենք պատրաստվում համագործակցել Իվանիշվիլիի ռեժիմի հետ

«Լելո»-ն ընտրել է համագործակցության ճանապարհը և որոշել է մասնակցել մի պայքարի, որի արդյունքը նախապես կանխորոշված է՝ պարտություն։ Այս մասին հայտարարել է «Ախալի» կուսակցության անդամ, «Փոփոխությունների կոալիցիայի» ներկայացուցիչ Թենգո Թևզաձեն։

Նրա խոսքով՝ «Ախալի» կուսակցությունը չի պատրաստվում համագործակցել, իսկ Բիձինա Իվանիշվիլին և նրա ռեժիմը պետք է պարտվեն սկզբունքայնությամբ, հետևողականությամբ և դիմադրությամբ։

«Ցավոք, «Լելո»-ն ընտրեց համագործակցության ուղին և մեր միավորման վերաբերյալ բազմաթիվ առաջարկներին ի պատասխան որոշեց մասնակցել մի պայքարի, որի արդյունքը՝ պարտությունը, արդեն հայտնի է մինչև դրա սկսվելը։ Մենք համագործակցել չենք պատրաստվում։ Մենք անպայման կհաղթենք Բիձինա Իվանիշվիլուն և նրա ռեժիմին՝ սկզբունքայնությամբ, հետևողականությամբ և դիմադրությամբ։ Մենք շատ ենք, ավելին, քան նրանք, ովքեր համագործակցում են Բիձինա Իվանիշվիլիի ռեժիմի հետ։ Ո՛չ համագործակցությանը, ո՛չ համակարգի մաս լինելուն, որովհետև մենք չենք մոռացել մեր բողոքի պահանջները՝ նոր խորհրդարանական ընտրություններ և բոլոր քաղաքական բանտարկյալների ազատում», – հայտարարել է Թենգո Թևզաձեն։