Թենգիզ Շարմանաշվիլի. Մենք կապացուցենք, որ Եվրամիության կողմից բարձրացված հարցերը կապված չեն վիզային ռեժիմի ազատականացման հետ, և նրանք պետք է դադարեցնեն վրացական պետությանը շանտաժի ենթարկելը
«Վրաստանի սուվերենության զիջում և պետականության ոչնչացում են պահանջում։ Պահանջները, որոնք ներկայացվում են, չեն կարող ԵՄ-ին ինտեգրման նախապայման հանդիսանալ», – այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Թենգիզ Շարմանաշվիլին։
Շարմանաշվիլու խոսքով՝ Վրաստանի իշխանությունները չեն տրվի կեղծ ու շանտաժային հարցադրումներին։
«Ոչ թե մեր արժանապատվության, այլ ազգային շահերի խախտման և Վրաստանի՝ որպես ինքնիշխան պետության գոյության հարցն է դրվում կասկածի տակ։ Մեր պատասխանը լինելու է իրավական և հիմնավորված։ Կապացուցենք, որ նրանց առաջադրած հարցերը որևէ կապ չունեն վիզայի ազատականացման հետ։ Հորդորում ենք՝ դադարեցնեն շանտաժի լեզվով խոսել վրացական պետության հետ։ Այս «ջոկերը» չեն կարող օգտագործել պետությանը սասանելու համար։ Եթե այս «ջոկերն» էլ սպառեն, կհամոզվեն, որ Վրաստանի դեմ ուղղված բոլոր ջանքերն ապարդյուն էին։ Հույս ունեմ, որ կհասկանան՝ Վրաստանի հետ պետք է վարել իրավունքի վրա հիմնված կառուցողական հարաբերություն, ոչ թե՝ շանտաժի վրա հիմնված», – նշել է Թենգիզ Շարմանաշվիլին։