Թենգիզ Ցերցվաձեն մանկական Եվրատեսիլի փոստքարդում և Սանդրա Գադելիայի նվերը ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենին (տեսանյութ)
Մանկական Եվրատեսիլ 2020 երգի մրցույթում Վրաստանի ներկայացուցիչ Սանդրա Գադելիայի փոստքարդը կապված է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի հետ:
Մանկական Եվրատեսիլի այս տարվա բոլոր փոստքարդները, որոնք պատրաստվել են բոլոր երկրների համար, նպատակ ունեն շնորհակալություն հայտնելու տարբեր մասնագիտությունների մարդկանց և ի նշան երախտագիտության նվերներ հանձնել:
Վրաստանի դեպքում, փոստքարդը կապված էր բժշկական ոլորտի ներկայացուցչի հետ: Սանդրա Գադելիան նվերը հանձնել է Թենգիզ Ցերցվաձեին: Երգչուհին խորհրդանշորեն բժշկին փոխանցել է շնչադիմակ, որի վրա պատկերված է Մանկական Եվրատեսիլի լոգոն:
Մանկական Եվրատեսիլ 2020-ի մրցույթում Վրաստանի ներկայացուցիչ Սանդրա Գադելիան 7-րդ համարն է: Վրաց մասնակիցը կատարում է Գիգա Կուխիանիձեի մրցութային «Դու մենակ չես» (You are not alone) երգը: Համավարակի պատճառով այս տարի Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթը տարբերվող է: Միջազգային միջոցառումը անց է կացվում մասամբ հեռակա: