Թենգիզ Ցերցվաձեն Քութաիսիում հանդիպել է կովիդ-կենտրոնների մենեջերներին և բուժաշխատողներին
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն Քութաիսիում հանդիպել է կովիդ-կենտրոնների մենեջերներին և բուժաշխատողներին:
Թենգիզ Ցերցվաձեի խոսքով, քութաիսցի գործընկերների հետ հանդիպման նպատակը փորձի փոխանակումն էր:
«Մեր հանդիպման նպատակն է, որ այն կլինիկաների, այն քաղաքների հետ, որտեղ կա ամենաշատ վարակակիր, ամենածանր վիճակում գտնվող պացիենտներ, փոխանակվենք փորձով»,- հայտարարել է Թենգիզ Ցերցվաձեն:
Նրա խոսքով, չնայած դեպքերի կտրուկ ավելացմանը, Վրաստանը կրկին այն երկրների թվում է, որոնք ունեն մահացության ամենացածր ցուցանիշը:
Բացի այդ, ինֆեկցիոն հիվանդանոցի ղեկավարը հայտարարել է, որ առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում Վրաստանը կստանա «ռեմդեսվիր» դեղամիջոցը, որն օգտագործվում է կորոնավիրուսի բուժման համար: