Թենգիզ Ցերցվաձեն հայտարարում է, որ վարակման դեպքերի աճի ֆոնին, ճիշտ չի լինի վերացնել գիշերվա ժամերին տեղաշարժման սահմանափակումը
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն, Թենգիզ Ցերցվաձեի հայտարարությամբ, ժամը 21:00-ից 05:00-ն տեղաշարժի սահմանափակման վերացումը, ներկա իրավիճակում սխալ կլիներ:
«Այսպես կոչված պարետային ժամի վերացման մասին խոսվում էր մոտ մեկ շաբաթ առաջ, բայց հիմա, երբ վերջին երեք օրվա ընթացքում դեպքերի թիվը գերազանցել է 600-ը, մենք պարետային ժամի վերացումը նպատակահարմար չենք համարի, մանավանդ որ դա իրականում միակ սահմանափակումն է, մնացած ամեն ինչ վերացվել է: Հիմա, երբ աճը սկսվել է, ճիշտ չի լինի, դրան արձագանքենք պարետային ժամը վերացնելով», – ասել է Ցերցվաձեն: