Թենգիզ Ցերցվաձեն հանդիպել է Իմերեթիի տարածաշրջանի շրջանային ղեկավարության և կովիդ կլինիկաների ներկայացուցիչների հետ
Թենգիզ Ցերցվաձեն հանդիպել է Իմերեթիի տարածաշրջանի շրջանային ղեկավարության և կովիդ կլինիկաների ներկայացուցիչների հետ

Թբիլիսիի վարակիչ հիվանդությունների և ՁԻԱՀ-ի կենտրոնի գլխավոր տնօրեն, «կովիդ 19»-ի դեմ պայքարի  կլինիկական խմբի ղեկավար, Թենգիզ Ցերցվաձեն Քութայիսիում, հանդիպել է Իմերեթիի տարածաշրջանի ղեկավարության և կովիդ կլինիկաների ներկայացուցիչների հետ:

Թենգիզ Ցերցվաձեի ֆեյսբուքյան էջում տարածված տեղեկատվության համաձայն, հանդիպմանը քննարկվել են «կովիդ 19»-ով վարակվածների խնամքի և բուժման ծառայությունների օպտիմալացման, ինչպես նաև մահվան դեպքերի նվազեցման խնդիրները:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել բուժման նորարարական մեթոդների և մոտեցումների ներդրման վրա, նրանք կիսել են կուտակած փորձը և առաջադրել առաջիկա խնդիրները:

Միևնույն ժամանակ, ինչպես գրում է Ցերցվաձեն, հանդիպմանը համոզմունք է հայտնվել, որ աշնանը վարակի տարածման  այսպես կոչված չորրորդ ալիքը, համեմատաբար թեթև կլինի երկրորդ և երրորդ ալիքներից, իսկ մինչև տարեվերջ երկիրը կկարողանա հաղթահարել Կովիդյան համավարակը: