Թենգիզ Ցերցվաձեն դուրս է գրվել հիվանդանոցից, նրա վիճակը կայուն է
Թենգիզ Ցերցվաձեն դուրս է գրվել հիվանդանոցից, նրա վիճակը կայուն է

Ինֆեկցիոն պաթոլոգիայի և ՁԻԱՀ-ի կենտրոնի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն ստացիոնարից դուրս է գրվել տուն: Այս մասին տեղեկություն է տարածում Ինֆեկցիոն պաթոլոգիայի և ՁԻԱՀ-ի կենտրոնը:

Նրանց փոխանցմամբ, Թենգեզ Ցերցվաձեն կորոնավիրուսով վարակվելուց 15 օր անց, այսօր դուրս է գրվել հիվանդանոցից և արդեն տանն է:

«Պարոն Թենգիզի վիճակը կայուն է, իրեն լավ է զգում և շնորհակալություն է հայտնում բոլորին, ովքեր ուշադրություն են ցուցաբերել նրա նկատմամբ»,- հայտարարում են կենտրոնում: