Թենգիզ Ցերցվաձեին տեղափոխել են հիվանդանոց
Թենգիզ Ցերցվաձեին տեղափոխել են հիվանդանոց

Ինֆեկցիոն պաթոլոգիայի և ՁԻԱՀ-ի կենտրոնի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի առողջական վիճակը վատթարացել է հիվանդության վեցերորդ օրը,- այս մասին տեղեկություն է տարածում ինֆեկցիոն պաթոլոգիայի և ՁԻԱՀ-ի կենտրոնը:

«Թենգիզ Ցերցվաձեյի ջերմությունը բարձրացավ՝ հասնելով 38.0 աստիճանի: Կրծքավանդակի օրգանների համակարգչային շերտագրության միջոցով հայտնաբերվել է երկկողմանի թոքաբորբ: Իմունային համակարգի հետազոտությամբ հայտնաբերվել բջջային և հումորալ իմունիտետի զգալի վատթարացում: Քանի որ պարոն Թենգիզը կրկնակի բարձր ռիսկային խմբի անձ է, նա հոսպիտալացվել է: Նրան ներարկել են «Ռեմդեսիվիր» հակավիրուսային դեղամիջոցը՝ միանգամից երկու 100 միլիգրամանոց սրվակ: Առաջիկա օրերին նա կշարունակի բուժումը կլինիկայում, և բուժման մարտավարությունը սահմանվելու է կլինիկական և լաբորատոր ցուցանիշների համաձայն:

Ինչ վերաբերում է Թենգիզ Ցերցվաձեի կնոջը՝ Անա Թոփուրիային, նրա առողջական վիճակը բավարար է, և շարունակում է բուժումը տանը», – նշված է ինֆեկցիոն պաթոլոգիայի և ՁԻԱՀ-ի կենտրոնի տարածած տեղեկության մեջ: