Թենգիզ Ցերցվաձեի փոխանցմամբ, Վրաստանում պատվաստանյութի առաջին դեղաչափն ստանալուց ի վեր արձանագրվել է կորոնավիրուսով վարակման մի քանի դեպք
Ըստ ինֆեկցիոն հիվանդությունների և ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի, Վրաստանում պատվաստանյութի առաջին դեղաչափից ի վեր արձանագրվել է կորոնավիրուսով վարակման մի քանի դեպք: Ըստ նրա, կա երկու-երեք նման դեպք:
Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ կրկնավարակի դեպքերին, ապա Ցերցվաձեի խոսքով, երկրում հայտնաբերվել է նման 10-15 դեպք:
«Կրկնավարակի դեպքեր կան, բայց շատ քիչ: Ես հստակ չգիտեմ, հիվանդությունների վերահսկման կենտրոնը գիտի, բայց տասից տասնհինգ դեպք կա: Սա շատ քիչ է: Սա այն փաստարկներից մեկն է, որը նախկինում կովիդով վարակված լինելը պաշտպանում է նաև անգլիական շտամից, քանի որ մեզ մոտ կեսից ավելին ունեն անգլիական շտամ, և կա կրկնավարակի
միայն տաս-տասնհինգ դեպք, ոչ ավելին:
Ինչ վերաբերում է պատվաստանյութի առաջին դեղաչափից հետո վարակվելուն, ապա կան նման դեպքեր: Ես դա չեմ ուսումնասիրել, բայց, որքան գիտեմ, ընդհանուր առմամբ մի քանի, երկու-երեք դեպք կա», – ասաց Ցերցվաձեն: