Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի առողջական վիճակը կայուն է:
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մամլո ծառայության փոխանցմամբ, այսօր նա հետազոտվել է, որի պատասխանները հայտնի կդառնան երեկոյան:
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է կլինիկայի մամլո ծառայության ղեկավար Գիորգի Բերիձեն, համեմատաբար լավ է Թենգիզ Ցերցվաձեի կնոջ առողջական վիճակը, ով բուժում է ստանում տանը:
Հիշեցնենք, որ Ինֆեկցիոն պաթոլոգիայի և ՁԻԱՀ-ի կենտրոնի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի առողջական վիճակը վատթարացել էր երեկ, հիվանդության 6-րդ օրը, նրա ջերմությունը բարձրացել էր, հասնելով՝ 38.0 աստիճանի, որի պատճառով Ցերցվաձեին տեղափոխել էին կլինիկա:
Նրա մոտ հայտնաբերվել է երկկողմանի թոքաբորբ, իմունային համակարգի հետազոտությամբ հայտնաբերվել բջջային և հումորալ իմունիտետի զգալի վատթարացում: Նրան ներարկել էին «Ռեմդեսիվիր» դեղամիջոցը: