Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն, Թենգիզ Ցերցվաձեի առողջական վիճակը կայուն է, նա այլևս ջերմություն չունի:
Այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել են կլինիկայի մամուլի ծառայությունից:
Ըստ մամուլի ծառայության, Թենգիզ Ցերցվաձեն դեռ ունի երկկողմանի թոքաբորբ, կոկորդի ցավ ու հազ, սակայն նրա վիճակը կայուն է:
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի մոտ կորոնավիրուսը ախտորոշվել էր նոյեմբերի 17-ին: Նա բուժվում է ինֆեկցիոն կլինիկայում: