Թենգիզ Ցերցվաձե. Խնդրում եմ բոլորին, վարակի որևէ ախտանիշի առկայության դեպքում, չփորձել բուժվել հարևանների կամ ծանոթ բժիշկների խորհրդով, անմիջապես կապվեք բժշկական կառույցների հետ
Թենգիզ Ցերցվաձե. Խնդրում եմ բոլորին, վարակի որևէ ախտանիշի առկայության դեպքում, չփորձել բուժվել հարևանների կամ ծանոթ բժիշկների խորհրդով, անմիջապես կապվեք բժշկական կառույցների հետ

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի հայտարարությամբ, նույնիսկ հիմա, երբ ավելացել են կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը, բնակչության մեծ մասը չի հավատում այս վարակի գոյությանը:

Ցերցվաձեի խոսքով, հաճախակի են բժշկական հաստատություններին ուշացումով դիմելը, որը մահվան պատճառներից մեկն է դառնում:

Թենգիզ Ցերցվաձեն բոլորին դիմել է պահանջով, ցանկացած շնչառական ախտաանշան ունենալու դեպքում, 112 հեռախոսահամարով կապ հաստատել ընտանիքի բժիշկին: Ցերցվաձեն պարզաբանում է, որ գոյություն ունեն նաև այլընտրանքային հեռախոսահամարներ:

«Անգամ հիմա, երբ այդքան շատ դեպքեր կան, և մահացությունների թիվն ավելացել է, բնակչության շատ լուրջ հատված չի հավատում, որ համավարակ գոյություն ունի, նրանք կարծում են, որ այն ինչ-որ մեկը հորինել է կամ որևէ նպատակով շահարկվում է: Ես զգուշացնում եմ ձեզ, դա մահացու է նրանց համար: Ես դիմում եմ հիվանդներին, բնակչության այն հատվածին, որը գիտակցաբար չի դիմել բժշկի և չի փորձել դիմել, եթե փորձ է ունեցել, և առողջապահությունը չի սպասարկել, դա մեր պատասխանատվությունն է, բայց երբ բժշկի չեք դիմում մինչև խիստ սրացում և ուղղակիորեն վերակենդանացման բաժին տեղափոխելու անհրաժեշտություն է ծագում, դա հենց բնակչության և հիվանդի պատասխանատվությունն է: Բայց մենք պատասխանատվություն չենք բաժանում, փաստն այն է, որ նման դեպքերը ողբերգական ավարտ են ունենում: Դիմում եմ, խնդրում եմ, հորդորում եմ բնակչությանը, ցանկացած մարդ, ով կունենա շնչառական վարակի, տենդի որևէ ախտանիշ, եթե առանց ջերմություն ունի, չդիմի ինքնաբուժման, հարևանների կամ ծանոթ բժիշկների խորհրդով բուժմանը, անհապաղ դիմի բժշկական կառույցերին: Եթե չեն կարող կապվել ընտանեկան բժշկի 112-ի հետ, կան այլընտրանքային համարներ, ստեղծվել է հատուկ կայք, որտեղ գրված են այլ համարներ, ինչպես կապվել շտապօգնության բրիգադների, առցանց բժիշկների կամ կամավոր բժիշկների հետ, ովքեր առաջարկում են իրենց համարները, կապվել նույն կլինիկայի բժիշկների հետ»,- հայտարարել է Թենգիզ Ցերցվաձեն, ով լրատվամիջոցներին այլընտրանքային լրատվական համարներ է տրամադրել: