Թենգիզ Ցերցվաձե. Վրաստանում չորրորդ ալիք կլինի, թե ոչ, կախված է նրանից, կենթարկվի արդյոք բնակչությունը կանոնակարգերին
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի խոսքով, Վրաստանում չորրորդ ալիք կլինի, թե ոչ, կախված է նրանից, կենթարկվի արդյոք բնակչությունը կանոնակարգերին:
Նրա խոսքով, «հնդկական շտամի» տարածումը կարող է նպաստել չորրորդ ալիքի արագացմանը:
«Ասում են, որ չորրորդ ալիքը օգոստոսի վերջին է, սեպտեմբերի սկզբին: Վրաստանն այժմ այն երկիրն է, որտեղ գործնականում վերացվել են բոլոր կանոնակարգերն ու սահմանափակումները, բացառությամբ կարճ պարետային ժամի, մինչդեռ շատ երկրներում դեռ բազմաթիվ սահմանափակումներ են գործում, բայց դրանք կամաց-կամաց մեղմվում են: Վրաստանն այս հարցում նույնպես առաջադատար է, առաջինը Վրաստանը սկսեց մեղմել: Այո, խնդրեմ, չեղարկենք բոլոր սահմանափակումները, մարդիկ անհանգստացած են, տնտեսությունը պետք է բացվի, վերադառնանք բնականոն կյանքի, դա անհրաժեշտ է, բայց ամեն ինչ պետք է արվի չափի մեջ: Կլինիկական հատվածը լիովին պատրաստ է կառավարել առանձին դեպքերը, որոնք կլինեն այս սահմանափակումը չեղարկելուց հետո, որպեսզի մահացությունը հասցվի նվազագույնի: Հիվանդների ընդունումը իրականացվում է ժամ առ ժամ, առանց խափանումների և խոչընդոտների, բայց Վրաստանում չորրորդ ալիք կլինի, թե ոչ, կախված է նրանից, կենթարկվի արդյոք բնակչությունը կանոնակարգերին: Շնչադիմակներ, շնչադիմակներ, շնչադիմակներ: Եթե «հնդկական շտամը» տարածվի, դա կարող է նպաստել չորրորդ ալիքի արագացմանը», – ասաց Ցերցվաձեն: