Թենգիզ Ցերցվաձե. Տեղաշարժի արգելքը, հավանաբար, կվերացվի
Տեղաշարժի սահմանափակումը, հավանաբար, կվերացվի, – լրագրողներին ասաց Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն:
Ցերցվաձեն կարծում է, որ մնացած սահմանափակումները պետք է վերացվեն, քանի որ համաճարակային առումով բոլոր ճանապարհներն այդտեղ են տանում:
«Իմ կարծիքով, սահմանափակումները պետք է վերացվեն: Բոլոր ճանապարհներն այդտեղ են տանում: Գործնականում ի՞նչ սահմանափակումներ են մնացել: Միայն պարետային ժամը և նվազագույն ժամանակահատվածով: Հավանաբար, նույնպես կչեղարկվի պարետային ժամը: Սակայն աշխարհում ամեն տեղ այդպես չէ: Ի տարբերություն մեզ, եվրոպական առաջատար երկրներում արգելափակումների մեղմացումը վերջերս է սկսվել», – ասաց Ցերցվաձեն:
Ըստ Ցերցվաձեի, Վրաստանում 2021 թվականի վերջին վիրուսի միավոր դեպքեր կլինեն, որին կլինիկական հատվածը հեշտությամբ կդիմակայի:
Սակայն, ինչպես ասում է ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը, մինչ այդ, օգոստոսի վերջից կամ սեպտեմբերի սկզբից, երկրում կարող է լինել վիրուսի տարածման չորրորդ ալիք, այն կլինի մեղմ, ի տարբերություն նախորդ փուլերի:
Չորրորդ ալիքից ամբողջովին խուսափելու համար նա խորհուրդ է տալիս բնակչությանը ամռան սեզոնին ինտենսիվորեն շնչադիմակ կրել:
«Իմ կարծիքն այն է, որ չորրորդ ալիքը կարող է լինել, բայց շատ ավելի մեղմ կլինի: Ի՞նչն է ինձ թույլ տալիս դա ասել: Մինչև սեպտեմբեր Վրաստանում պատվաստվելու են շատ ավելի շատ մարդիկ, հուլիսից կսկսվեն զանգվածային պատվաստումները: Իմունիտետ ունեցող անձանց թիվը շատ ավելի մեծ կլինի: Մենք լիովին կխուսափենք թե ոչ չորրորդ ալիքից, կախված է մեզանից: Եթե մենք ամռանը դիմանանք և չնվազեցնենք շնչադիմակների օգտագործումը, տեղի կունենա շնչադիմակների զանգվածային գործածում, ամենայն հավանականությամբ, չորրորդ ալիք չի լինի: Համենայն դեպս, դա նկատելի չի լինի: Իմ կանխավարկածով, Վրաստանում տարեվերջին կհաղթահարվի համաճարակը: Կլինեն ընդամենը միավոր դեպքեր, մենք չենք կարողանա վերացնել միավոր դեպքերը, որոնց կլինիկական հատվածը կարող է այնքան հեշտությամբ դիմակայել, որ չի ազդի մարդկանց բնականոն կյանքի վրա», – ասաց Թենգիզ Ցերցվաձեն: