Թենգիզ Ցերցվաձե. Պաշտպանենք այս, համեմատաբար, մեղմ կանոնները, որպեսզի ստիպված չլինենք խստացնել դրանք
Թենգիզ Ցերցվաձե. Պաշտպանենք այս, համեմատաբար, մեղմ կանոնները, որպեսզի ստիպված չլինենք խստացնել դրանք

Եթե բռնի կերպով ցանկանանք և մեզանից յուրաքանչյուրի արյան գնով ձեռքբերված կայունությունը մեր ձեռքով ավերենք, օրակարգ կգա միջոցները խստացնելու անհրաժեշտություն,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի ղեկավար Թենգիզ Ցերցվաձեն:

Վրաստանում համավարակի զարգացման սցենարը դրամատիկ չէ, այլ լավագույնն է Եվրոպայում և Ամերիկայում

Թենգիզ Ցերցվաձեն նշել է, որ միջոցները, որոնք այս պահին գործում են երկրում, բավարար են:

«Վրաստանում համավարակի զարգացման սցենարը դրամատիկ չէ, այլ լավագույնն է Եվրոպայում և Ամերիկայում: Ուստի միջոցների առավել խստացում նպատակահարման չեմ գտնում: Եթե կրկին կլինեն անպատասխանատու դրսևորումներ, ինչպիսիք երեկ եղել են Մառնեուլիում, եթե բռնի կերպով ցանկանանք և մեզանից յուրաքանչյուրի արյան գնով ձեռքբերված կայունությունը մեր ձեռքով ավերենք այնպիսի անպատասխանատու քայլերով, որոնք անհրաժեշտ չեն, օրակարգում կլինի միջոցների խստացումը: Ցանկանում եմ բոլորին կոչ անել, որ պաշտպանենք այս, համեմատաբար, մեղմ կանոնները, որպեսզի ստիպված չլինենք խստացնել դրանք»,- հայտարարել է Թենգիզ Ցերցվաձեն: