Թենգիզ Ցերցվաձե. Մենք չենք կարող կասեցնել քաղաքական գործընթացը, բայց հետևեն տարրական կանոնակարգերին, շնչադիմակը ոչինչ չի փչացնի
Ըստ Ինֆեկցիոն հիվանդությունների եւ ՁԻԱՀ-ի կենտրոնի ղեկավար Թենգիզ Ցերցվաձեի, հանրահավաքներին եկած մարդիկ պետք է պահպանեն անհրաժեշտ կանոնակարգերը, վարակի տարածումը կանխելու համար: Նրա խոսքով, ով չի հետևում համաճարակաբանների կողմից տրված հանձնարարականներին, այդ թվում, ով չի կրում շնչադիմակ, չի գիտակցում, որ նպաստում է վարակիտարածմանը, վիրուսի տարածմանը և կարող է անձամբ դառնալ վարակի զոհ:
«Մենք չենք կարող կասեցնել քաղաքական գործընթացը: Լավ կլիներ, որ երկրում տիրեր հանգստություն և հանրահավաքների անհրաժեշտություն չլիներ: Քանի որ բնակչության որոշակի հատվածի սոցիալական պատվերն է, որ պետք է հանրահավաքներ անցկացվեն, մենք չենք կարող խոչընդոտել քաղաքական գործընթացներին: Հետևեն տարրական կանոնակարգերին: Ո՞վ կհամոզի ինձ, որ եթե հանրահավաքին բոլորը շնչադիմակ կրեն, դա կթուլացնի բողոքի ձևը կամ ավելի քիչ համոզիչ կլինի իր ընտրողների համար, կամ, օրինակ, ավելի քիչ ազդեցություն կունենա ընտրությունների արդյունքների վրա: Շնչադիմակը ոչինչ չի փչացնի, այն միայն կօգնի: Յուրաքանչյուր ոք, ով շնչադիմակ չի կրում, ես կասեի, գիտակցաբար գնում է նրան, որ վարակի տեմպն ավելանա և տարածվի», – հայտարարել է Թենգիզ Ցերցվաձեն: