Թենգիզ Ցերցվաձե. Կորոնավիրուսի զգալիորեն ավելացած դեպքերի թիվն դեռևս արդյունավետորեն կառավարում ենք
Թենգիզ Ցերցվաձե. Կորոնավիրուսի զգալիորեն ավելացած դեպքերի թիվն դեռևս արդյունավետորեն կառավարում ենք

Կորոնավիրուսի 500-600 դեպքը կառավարում ենք և իրավիճակը վերահսկելի է, սակայն ինչպիսին կլինի համաճարակային վիճակը 700-ի, 900-ի կամ 1500-ի դեպքում՝ դժվար է ասել,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն, որով պատասախանել է լրագրողներին հարցին, «որ թվերի դեպքում համաճարակային իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից»:

Նրա խոսքով, չնայած Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի զգալի ավելացմանը, համաճարակային իրավիճակը դեռևս վերահսկվում է և արդյունավետորեն կառավարվում:

«Կորոնավիրուսի 500-600 դեպքը կառավարում ենք և իրավիճակը վերահսկելի է, սակայն ինչպիսին կլինի համաճարակային վիճակը 700-ի, 900-ի կամ 1500-ի դեպքում՝ դժվար է ասել: Փաստ է, չնայած Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի զգալի ավելացմանը, համաճարակային իրավիճակը դեռևս վերահսկվում է և արդյունավետորեն կառավարվում: Որևէ պացիենտ չի մնացել առանց թեստի, բժիշկի կոնսուլտացիայի»,- հայտարարել է Թենգիզ Ցերցվաձեն: