Թենգիզ Ցերցվաձե. Ըստ իմ ակնկակալիքի կորոնավիրուսով պայմանավորված դեպքերը կաճեն. աշնանը այն կհասնի իր գագաթնակետին, ուստի՝ պետք է ակտիվացնենք պատվաստումների գործընթացը
Մենք ցածր պատվաստումներով ընդգրկված երկիր ենք և բոլոր կանոնակարգերը հանվել են: Ըստ իմ ակնկակալիքի կորոնավիրուսով պայմանավորված դեպքերը կաճեն. աշնանը այն կհասնի իր գագաթնակետին,- ասել է ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն։
Նրա խոսքով, դեպքերի աճը դրամատիկ չի լինի:
«Վերջին շրջանում ամբողջ աշխարհում գրանցվել է նոր դեպքերի և մահացությունների կտրուկ աճ։ Ցավոք սրտի, վերջին շրջանում մենք նկատում ենք նաև նոր դեպքերի աճ, ընդամենը երկու շաբաթ առաջ 50-60 նոր դեպք էր, իսկ այսօր՝ ավելի քան 600 նոր դեպք։ Մեզ մոտ մահացության ցուցանիշը պահպանվում է շատ ցածր՝ գործնականում մեկ ամբողջին չի հասնում։ Վերջին երեք ամիսների տվյալներով՝ Վրաստանը մեկ միլիոն բնակչի հաշվով շատ ավելի քիչ մահեր ունի, քան Ամերիկան, Եվրոպան, Իսրայելը, Ավստրալիան և Ճապոնիան։ Պետք է փորձենք պահպանել այս իրավիճակը։ Դժբախտաբար, կանխատեսումն այնպիսին է, որ դեպքերի քանակով մենք ցածր պատվաստումներով ընդգրկված երկիր ենք և բոլոր կանոնակարգերը հանված են։ Այս ամենի պատճառով ես անձամբ ակնկալում եմ, որ դեպքերը կաճեն և աշնանը այս աճը կհասնի գագաթնակետին: Մենք նույնպես չենք ակնկալում ցունամիի, մենք չենք ակնկալում կտրուկ աճ, ինչպես նախորդ տարի, երբ օրական գրանցվեց ռեկորդային 26,000 նոր դեպք: Իմ կարծիքով՝ չափավոր աճ կլինի»,- ասել է Ցերցվաձեն։
Թենգիզ Ցերցվաձեի խոսքով՝ պետք է ակտիվացնել պատվաստման գործընթացը։
«Մենք չենք կարող ամբողջությամբ խուսափել կորոնավարակի աճից, բայց որպեսզի այն լինի նվազագույն և չափավոր, պետք է ակտիվացնել պատվաստումների գործընթացը, որը շատցածր ցուցանիշ ունի ներկա դրությամբ: Թեև կանոնակարգն այս պահին մեզ ոչինչ չի պարտադրում, պրակտիկան ցույց է տվել, որ ցանկալի է դիմակ օգտագործել գոնե քաղաքային տրանսպորտում, բուժհաստատություններում և մարդաշատ հավաքների վայրերում։ Եթե մեզ հաջողվի դա անել, ապա մենք կսահմանափակենք նաև թվի աճը»,- ասել է Ցերցվաձեն։