Թենգիզ Ցերցվաձե. Չի արձանագրվել, որ կորոնավիրուսի մուտացիայի արդյունքում ստացված շտամը ավելի շատ մահեր և հիվանդության ավելի ծանր ընթացք է առաջացնում
Վիրուսի ամենավտանգավոր առանձնահատկությունն այն է, որ մուտացիայի ենթարկված շտամն ավելի շատ մահեր և ավելի ծանր հիվանդություններ է առաջացնում, նման բան չի արձանագրվել և դա արդեն շատ լավ է,- այս մասին հայտարարել է Ինֆեկցիոն հիվանդությունների և ՁԻԱՀ-ի կենտրոնի ղեկավար Թենգիզ Ցերցվաձեն:
Նրա խոսքով, վիրուսի նոր տեսակները շատ ավելի վարակիչ են, ինչը լավ չէ: Սակայն, ինչպես նշել է Ցերցվաձեն, ենթադրվում է, որ վիրուսի նոր շտամը չի խոչընդոտի կորոնավիրուսի պատվաստանյութի հաջող օգտագործումը:
«Հայտնաբերվել է վիրուսի նոր շտամ, որը ստեղծվել է մուտացիայի արդյունքում: Այս շտամը հայտնաբերվել է Անգլիայի հարավային շրջանում: Որքան գիտեմ, 30 տոկոսն արդեն վարակված է այս նոր շտամով: Ներկայիս տվյալների համաձայն, վիրուսի ամենավտանգավոր առանձնահատկությունն այն է, որ մուտացիայի ենթարկված շտամն ավելի շատ մահեր և ավելի ծանր հիվանդություններ է առաջացնում, նման բան չի արձանագրվել և դա արդեն շատ լավ է: Փոխարենը դիտվել է, որ այն ավելի հեշտությամբ է փոխանցվում և կարող է ավելի շատ մարդկանց վարակել: Սա լավ չէ, բայց ի՞նչ կարող ենք անել:
Բարեբախտաբար, ենթադրվում է, որ այս շտամը չի խոչընդոտում պատվաստանյութի հաջող օգտագործմանը, մասնավորապես՝ մուտացիան այնքան չի փոխվում, որ պատվաստանյութը դրա վրա չազդի, այսինքն պատվաստանյութը կանխելու է նաև այս շտամով վարակվելը: Որքան գիտեմ, նման ուսումնասիրություններ ժամանակ առ ժամանակ անցկացվում են Լուգար կենտրոնում, բայց Վրաստանում նման լուրջ մուտացիաներ չեն նկատվել», – ասաց Ցերցվաձեն: