Թենգիզ Ցերցվաձե. ԱՄՆ-ից Վրաստան է ուղարկվել 10 000 տուփ բնօրինակ արտադրության «Ռեմեդիսիվիր»
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի խոսքով, ԱՄՆ-ից Վրաստան է ուղարկվել 10 000 տուփ բնօրինակ արտադրության «Ռեմեդիսիվիր»:
Ինչպես նշել է Ցերցվաձեն, «Gilead» ընկերությունը որոշումը կայացրել է որպես բացառություն:
«Արդեն ուղարկվել է Ամերիկայից: Մենք դիմեցինք «Gilead» ընկերությանը, և որպես բացառություն որոշվեց, որ մեզ կտրամադրվի ոչ թե հնդկական, այլ ֆիրմային, ամերիկյան, օրիգինալ արտադրության «Ռեմեդիսիվիրի» 10 000 տուփ: Որքան ես գիտեմ, այն երեկ ուղարկվել է Ամերիկայից, և պետք է արդեն տեղում լինի այսօր կամ վաղը», – ասաց Ցերցվաձեն: